Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովի «բարի» խորհուրդը. «Եթե իրենք ԲՀԿ-ին չմիանան, կվերածվեն հոկտեմբերիկների և պիոներների»

Մարտ 13,2014 15:49

«Ես լուրջ առաջարկ եմ անում, ասում եմ, որ հնարավոր է լինի միավորում ԲՀԿ-ի գլխավորությամբ, իրենք ասում են՝ Հանրապետականը նման է КПСС-ի: Իմ ասելիքը նա չի, թե Հանրապետականն ում է նման կամ ինչի է նման, Հանրապետականը նման է միայն Հանրապետականին: Իսկ իրենց մի բարի խորհուրդ կտամ, եթե իրենք ԲՀԿ-ին չմիանան, կվերածվեն հոկտեմբերիկների և պիոներների»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ փոխխոսնակը կարծիք էր հայտնել , որ ընդդիմադիրների հանդիպումները հնարավոր է դրական անդրադարձ ունենան քաղաքական դաշտի վրա: Մյուս կուսակցությունները`միավորվելով ԲՀԿ-ի շուրջ, հայաստանյան քաղաքական դաշտը երկբեւեռ կդարձնեն: Ի պատասխան, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀԿ-ին համեմատել էր KPCC-ի հետ:

Ինչո՞ւ պետք է քաղաքական ուժերը միավորվեն հենց ԲՀԿ-ի հետ`լրագրողներից մեկի հարցին ԱԺ փոխխոսնակն ասաց. «Որովհետև ԲՀԿ-ն ամենամեծն է: Բացի այդ`բոլորը գնում են ԲՀԿ-ի մոտ: Աշխարհում էլ է այդպես, փոքրերը միշտ միանում են մեծերի հետ»:

ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի դիտարկմանը, թե ժամանակին ՀՀԿ-ն է քննարկել ՀՅԴ-ին միանալու հարցը, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Ես խոսում եմ ապագայի մասին, մենք պետք է նայենք դեպի ապագա, իսկ ապագայում մենք կարող ենք ունենալ երկբևեռ քաղաքական դաշտ: Առաջինը`ասացի, դա պահպանողական ՀՀԿ-ն է»:

Այն, որ Շարմազանովը հակադարձելով Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատությանը, հիշել էր Խոդորկովսկու օրինակն, արդյոք, դա ուղիղ սպառնալիք չէ`լրագրողների հարցին պատասխանելով, բանախոսը հիշեցրեց, որ բոլոր այլընտրանքային եւ ընդդիմադիր ուժերի իրավունքները ՀՀԿ-ի իշխանության տարիներին ընդլայնվել են` թե ԱԺ կանոնակարգ օրենքների շրջանակներում, թե այլ հարթակներում: «Այս տարիների ընթացքում մեզ շատ բաների մեջ կարող են մեղադրել, սակայն, որ այս տարիների ընթացքում Հայաստանում խոսքի ազատությունը, քաղաքական բազմակարծությունը զարգացում է ապրել, մեր ամենախիստ քննադատողները պետք է օբյեկտիվ գնահատական տան: Այսօրվա Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով, ընդդիմության խոսքը հանրությանը հասցնելու առումով որևէ խնդիր չունի և անհամեմատելի է 10 տարի առաջվա, էլ չեմ ասում 90-ականների Հայաստանի հետ, երբ մեր ընկերները թերթեր, կուսակցություններ էին փակում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31