Խափանման միջոց է ընտրվել նրան հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) մեջ մեղադրվող Հ. Վարդանյանի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` շարքային Հ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի հոկտեմբերի 25- ին զինհոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի զուգարանում, իր մոտ գտնվող սափրվելու սայրով կատարել է անդամախեղում, ինչը հանգեցրել է նրա զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակավորապես դադարեցմանը:
Հ. Վարդանյանը նախկինում դատված չի եղել:
Խափանման միջոց է ընտրվել նրան հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ