Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառողները իրենց իրավունքներին ծանոթ չեն». Կարեն Չիլինգարյան

Մարտ 13,2014 14:11

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով՝  հայ սպառողների իրավունքներն ամբողջովին ոտնահարված են. «Սպառողը որեւէ ոլորտի հետ կապված խնդիր ունենալու դեպքում չգիտի, թե ում դիմի»:

Նրա պնդմամբ` չկա մի այնպիսի «թեժ գիծ», որ սպառողը կարողանա դիմել խնդիր ծագելու դեպքում եւ ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:

Պրն Չիլինգարյանի կարծիքով՝ սպառողները իրենց իրավունքներին ծանոթ չեն, եւ չգիտեն, թե որ օրենքներն են կարգավորում իրավունքները.
«Սպառողները շատ հազվադեպ են դիմում դատարան, չեն ցանկանում ընկնել քաշքշուկների մեջ: Նրանք միանգամից են հետ կանգնում այն ժամանակ, երբ գործը կարող է հասնել դատարան:

Միայն մեծ գումարների հետ կապված խնդիրների դեպքում են դիմում դատարան, դա էլ լինում է չափազանց հազվադեպ»:

Նա օրինակ է բերում, որ եթե սպառողը գնում է մի հագուստ, տանում է տուն եւ տեսնում է, որ այն ենթակա է խանութին ետ վերադարձնելու, ապա սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն` ապրանքը սպառողը իրավունք ունի ետ վերադարձնել 14 օրվա ընթացքում կամ փոխանակել այն:

Սակայն նա ասում է, որ Հայաստանի բոլոր վաճառակետերում այս օրենքը չի կիրառվում. «Մարդիկ հիմնականում համակերպվում են այս իրավիճակի հետ` մինչդեռ կարելի է մինչեւ վերջ գնալ եւ գործը հասցնել դատարան: Սակայն դատարան դիմելու համար էլ է գումար հարկավոր, այս իսկ պատճառով սպառողը ետ է կանգնում եւ զրկվում իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31