Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինան վիրավորված է ու հնարավոր է դուրս գա ԱՊՀ կազմից (Տեսանյութ)

Մարտ 13,2014 14:01

Այսօր Մամուլի ազգային ակումբում Հայաստանում Ուկրաինայի արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտան խոսելով ԱՊՀ կազմից դուրս գալու մասին, նշեց. «Ուկրաինան գոհ չէ նրանց գործողություններից, ինչի առիթով, անպայման քաղաքական որոշում կկայացվի, քանի որ այս տարի, Ուկրաինան որպես նախագահող երկիր առաջարկել էր մարտի 7-ին Կիեւում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստ անցկացնել, սակայն նախարարները հրաժարվել են՝  պատճառաբանելով, թե զբաղված են»,- ասաց Իվան Կուխտան, հավելելով, որ հետագայում առաջարկվել էր նիստի օրը փոխել մարտի 12-ը, բայց այս անգամ էլ նախարարների կողմից առաջարկությունը հավանության չէր արժանացել, ինչի կապակցությամբ էլ իրենց ԱԳ նախարարը նշել էր, որ եթե նախարարները նախագահող երկրի համար նման ծանր պայմաններում չեն կարողանում հավաքվել, ապա իրենց էլ ինչին  է պետք այդ կառույցը:

Իվան Կուխտան խոսելով երկրում ստեղծված անկայուն իրավիճակի ու Ղրիմի հանրաքվեի մասին, ասաց, որ այն էլ ավելի է բարդացնում իրավիճակն  ու ապակայունացնում է երկիրը, սակայն միջազգային հանրությունը աջակցում է Ուկրաինային: Նա նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի, քանի որ  Ուկրաինան ունի կառավարություն, նախագահ, եւ բոլորը միահամուռ աշխատում են այդ ուղղությամբ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31