Մարտի 11-ին Aravot.am-ը գրել էր, որ «Դինամո» մարզադահլիճում անցկացված բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների եւ երիտասարդների առաջնություններին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ներկայացուցիչ չի եղել:
Այսօր նախարարությունից խմբագրությանը տեղեկացրին, որ երկու առաջնությունների ժամանակ էլ դահլիճում սկզբից մինչեւ վերջ եղել է նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Թաթուլ Հովհաննիսյանը եւ այդ մասին գրված է նաեւ նախարարության պաշտոնական կայքէջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ