Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը խուսափեց գնահատականներ տալուց

Մարտ 13,2014 13:33

Այսօր Մամուլի ազգային ակումբում, Հայաստանի իշխանությունների պաշտոնական հայտարարության բացակայությունը` Ուկրաինայի նոր իշխանությունների վերաբերյալ, ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան չկարողացավ մեկնաբանել:

Խուսափելով որեւէ գնահատական տալուց, միայն ասաց, որ տեղյակ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համապատասխան հայտարարության մասին, որն արվել է Դուբլինում, եւ ըստ որի՝ Հայաստանը խաղաղ կարգավորման կողմնակիցն է: Բացի այդ՝ Իվան Կուխտան նշեց, որ նման տեսակետ է հայտնել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Չգիտեմ, թե ինչպիսին է ՀՀ պաշտոնական դիրքորոշումն Ուկրաինայի նոր իշխանությունների նկատմամբ: Հայ-ուկրաինական հարաբերությունները Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից հետո չեն փոխվելու: Մեր հարաբերությունները լավ են, տնտեսական հարաբերությունները զարգանում են, առեւտրաշրջանառությունն ավելանում է»,- հայտարարեց դեսպանը, ավելացնելով, որ Ուկրաինայի նոր նախագահի ընտրվելու հետ մեկտեղ էլ ավելի կզարգանա հայ-ուկրաինական հարաբերությունները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Ասուլիսի մանրամասներն ու տեսանյութերը՝ շուտով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31