Լրահոս
Օրվա լրահոսը

«Այժմյան ՀՀԿ-ն այդ հանցագործների օրրանն է՝ նմանատիպ մեծ ու փոքր հանցագործների հավաքատեղին»

Մարտ 13,2014 13:09

ԱԺ-ն օրերս մերժեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի օրինագիծը: Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց՝ պատճառաբանելով, որ ընդդիմությունը շոու կսարքեր, այդ հանձնաժողովը քաղաքական էր լինելու, իսկ Մարտի 1-ի քաղաքական էջը փակված է:

Aravot.am-ն այս առնչությամբ ՀԱԿ-ի նախկին անդամ, վերականգնված ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր կլուծեր այդ հանձնաժողովը, եթե ՀՀԿ-ն դեմ չլիներ եւ ինչո՞ւ է ՀՀԿ-ն սկզբում համաձայնում ստեղծել նման հանձնաժողով, հետո հետ է կանգնում, վախենո՞ւմ է սենսացիոն բացահայտումներից:

Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Մարտի 1-ի հանցագործությունը վաղուց բացահայտված է: Երկրում չկա մի անաչառ քաղաքացի, որը չիմանա խաղաղ ցույցը սպանդի վերածած հանցագործների անունները: Հիմա խոսք կարող է լինել միայն հանցագործներին պատժելու մասին: Քանի դեռ այդ հանցագործներից մեկը շարունակում է բռնազավթած պահել իշխանությունը, իսկ մյուսը, առաջինի հովանավորությամբ, վայելում է երիտասարդ թոշակառուի անամպ կյանքը ու իր գռփած միլիոնները, ոչ մի հանձնաժողով ոչնչով չի օգնի: Իսկ այժմյան ՀՀԿ-ն այդ հանցագործների օրրանն է՝ նմանատիպ մեծ ու փոքր հանցագործների հավաքատեղին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Պարզապես քրեացեղի առաջնորդող քրեահզորներն են:Դեռ:Մինչև պատերազմի բժիշկը մոտենա վամպիրիզմի դռներին:Օրհնվի այդ բժիշկը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31