Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «182 զինվոր է վիրավորվել, 10 մարդ է սպանվել, բա մի հատ զենք չհայտնաբերեի՞ն»

Մարտ 13,2014 13:05

«ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ստորագրեց, որ մարդասպանները, այդ անմեղ զոհերի արյունը իշխանությունների ձեռքի վրա են: Մեկ անգամ եւս ստորագրեց այդ փաստաթղթի տակ: Իհարկե պիտի դեմ լիներ: Կողմ լիներ, որ իրենց իսկ կատարած մարդասպանությունները բացահայտե՞ր»,- Aravot.am-ի հետ զրույցում Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի օրինագիծն ԱԺ-ում մերժելու մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Մեր հարցին՝, այսինքն` կարծում եք, թե այդ հանձնաժողովը ինչ-որ նոր բացահայտումնե՞ր պիտի աներ՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հանձնաժողովը բացահայտումներ չէր անի, բայց այն կարեւորագույն հարցը կլուծեր: Դրվագներ կան, որոնք արդեն մոռացության են մատնվում: Այդ դրվագները կվերհիշվեին, կգրանցվեր: Իսկ իշխանափոխությունից հետո դրանց համար լիարժեք պատասխան կտային մարդասպանները: Այդ փաստաթուղթն այն ժամանակ պետք կգար՝ որպես փաստ»:

ՀՀԿ-ն արդարանում է՝ ասելով, որ դա զուտ դիվիդենտներ հավաքելու համար էր եւ քաղաքական հանձնաժողով էր լինելու: Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ «Երբ որ մենք բանտերում էինք, հարց էինք տալիս դրանց, ասում էին՝ եղբայր, չի կարելի չէ այդպես, ժամանակ է հարկավոր, թույլ տվեք, որ նախաքննությունն աշխատի: Ես էլ հորդորում եմ, 6 տարի է անցել արդեն, այս 6 տարում նախաքննությունը չավարտվե՞ց այդպես էլ: Ավելին ասեմ՝ 2 տարի առաջ իրենց նախագահն ասաց, որ այդ իրեն է հարկավոր, որ Մարտի 1-ը բացահայտվի, էլի չբացահայտվեց, ինչի՞ մասին է խոսքը»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Մարտի 1-ի հարցով ամեն ինչ պարզ է, պետք է իրավական լուծում տրվի. «Դուք լա՞վ եք պատկերացնում, մեզ բանտերը մտցրեցին, որ մենք ենք սպանությունների հեղինակները եւ ոչ մեկիս դեմ ոչ մի բան չապացուցվեց: Այնտեղ միայն 182 զինվոր է վիրավորվել, 10 մարդ է սպանվել, բա մի հատ զենք չհայտնաբերեի՞ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Փոխանակ հանձնաժողովներ ստեղծելու,ամեն տարի իրար մեղադրելու,անցած ութ տարվա ընթացքում կարելի էր 1-2 վկաներ գտնել և պարզել ով ում վրա է կրակել,ով է մեղավոր:Թե չե,թվում է,որ կողմերից ոչ մեկին ձեռք չի տալիս,որ այդ գործը փակվի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31