Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են վերահսկելու, որ ՏՏ խոշոր ընկերությունները չտրոհվեն ու օգտվեն հարկային արտոնություններից (Տեսանյութ)

Մարտ 13,2014 12:55

ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի հարկային արտոնություններ՝ եկամտահարկ կվճարեն 10 տոկոս, շահութահարկ զրո տոկոս: Այսօր այս մասին կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ներկայացնելով

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին նախագիծը:

Պարոն Ավանեսյանն ասաց, որ կառավարության համար բավականին դժվար քայլ էր հարկային ոլորտային արտոնություններ տրամադրելը: Սակայն այդս քայլին գնացել են, որպեսզի այդ ընկերություններին պահեն Հայաստանում:

Նախարարի ներկայացմամբ, ընկերություններն աշխատելով Հայաստանում, իրենց կազմակերպությունները գրանցում են արտերկրում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, որովհետեւ այնտեղ ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնություններ են տրվում:
Հարցին, թե կենսաթոշակային բարեփոխումներին հիմնականում դեմ են ՏՏ ոլորտի աշխատակիցները՝ հնարավո՞ր է, այդ արտոնությունը նրանց տրվում է, որպեսզի մարի այդ շարժումը, քանի որ 10 տոկոս եկամտահարկը զգալի կթեթեւացնի նրանց բեռը, պարոն Ավանեսյանը պատասխանեց, որ մեկը մյուսի հետ կապ չունի:

Հարցին էլ, թե ինչպե՞ս եք վերահսկելու, որպեսզի խոշոր ընկերությունները չտրոհվեն եւ չդառնան մանր ձեռնարկություններ՝ խուսափելով հարկերից: Վահրամ Ավանեսյանն ասաց, որ նրանց գործունեությունը վերահսկվելու է եւ որոշակի սահմանափակումներ կան: Ասենք՝ սկսնակ ՏՏ ընկերությունները չեն կարող անգամ համակարգչի վաճառքով զբաղվել, եւ նրանք պետք է միայն նոր «պրոդուկտներ ստեղծեն»:
Այն դիտարկմանը, թե ՏՏ ոլորտի ձեռնարկությունների հոսք է սկսվել Վրաստան, արդյոք սա արվում է այդ հոսքը կանխելո՞ւ համար, պարոն Ավանեսյանն ասաց, որ Վրաստանը Հայաստանին մրցակից է:

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ նախագիծը ժամանակավոր է՝ երեք տարով եւ նրա հիմնական նպատակն այն է, որ ստեղծեն ինտելեկտուալ սեփականություն: Ընկերություններում պետք է հիմնականում աշխատեն հայաբնակ աշխատողներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31