Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկը դատական սխալ չի տեսել նախկին պատգամավորի եղբոր դեմ բողոքում

Մարտ 13,2014 12:40

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԿԴ/0750/02/12 գործի մասին Aravot.am-ը տեղեկացրել է դեռ անցյալ տարի:

Իրավաբան Աննա Երիցյանը 2012թ.-ին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «Հուսալի պաշտպանություն» իրավաբանական գրասենյակի դեմ, ընկերության տնօրեն Պետրոս Արզաքանցյանի` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջով: Ի դեպ, Պետրոս Արզաքանցյանը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եղբայրն է:

Իրավաբան Աննա Երիցյանը պահանջել էր ընկերության տնօրեն Պետրոս Արզաքանցյանին պարտավորեցնել իր հետ կնքել աշխատանքային պայմանագիր, վարել աշխատանքային գրքույկը, կատարել համապատասխան գրառում և վճարել աշխատավարձի գումարը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իր 14.11.2012 թվականի վճռով հայցը բավարարել էր մասնակիորեն: Վճռվել էր ընկերությունից հօգուտ Աննա Երիցյանի բռնագանձել 65. 000 ՀՀ դրամ որպես չվճարված աշխատավարձի գումար, իսկ մնացած պահանջների մասով հայցը մերժվել էր: Աննա Երիցյանը դժգոհ էր մնացել , քանի որ նա պահանջել էր 227. 500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը, աշխատանքայի գրքույկը, գրառումները:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2013 թվականի որոշմամբ էլ Աննա Երիցյանի վերաքննիչ բողոքը մերժվել էր և Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնվել էր օրինական ուժի մեջ:

Աննա Երիցյանը վճռաբեկ բողոք էր բերել:

Նա իր բողոքում պահանջել էր վերաքննիչ դատարանի 2013թ. փետրվարի 21-ի որոշումը մասնակի բավարարել և պատասխանողից բռնագանձել 7 ամիսների փաստացի աշխատանքի դիմաց համարժեք աշխատավարձը, որի ընդհանուր գումարը կազմում է 227. 500 ՀՀ դրամ, համաձայն «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի և կայացնել վերջնական դատական ակտ::

Վճռաբեկ դատարանը քննարկելով վճռաբեկ բողոքը՝ քննության ընդունելու հարցը, փետրվարի 14-ին բողոքը վերադարձրել էր :

Դատարանը իր պատճառաբանական մասում հղում էր կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին, համաձայն որի վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն էլ վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

«Վերլուծելով բողոք բերած անձի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար: Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` գործի ելքի վրա ազդած դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի խախտում»,-արձանագրել էր դատարանը:

Ըստ վճռաբեկի պատճառաբանության, բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքը նույնպես հիմնավորված չի եղել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտել եւ ենթակա չէ բողոքարկման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ iravaban.net

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31