Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ուզում եք ասեք, բայց անգամ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունների» համար առաջին հերթին փող է հարկավոր. «Հայոց աշխարհ»

Մարտ 13,2014 12:29

Զարմանալի են ԲՀԿ-ՀԱԿ նախօրեի հանդիպման նկատմամբ նման չափազանցված ուշադրությունը կամ այսպես ասենք՝ դա որպես սենսացիոն մի բան ներկայացնելու քողարկված ու նաեւ անթաքույց մղումները՝ ընթացիկ քաղաքական անցուդարձի տեսանկյունից: Արժե նկատել, որ միայն վերջին երկու ամսվա ընթացքում խորհրդարանական «ոչ իշխանական» չորս ուժերի, հասկանալի է, այդ թվում՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները մի քանի դռնփակ հանդիպումներ են ունեցել:

Այսինքն՝ հայտնի է, որ «ոչ իշխանական» ուժերը որոշակի բանակցային գործընթացի մեջ են, ինչպես իրենք են հայտարարում, քննարկում են համատեղ գործողությունների հնարավորությունները, սկսած հակակուտակային շարժման շրջանակներում համագործակցությունից, վերջացրած ԱԺ-ում այս կամ այն օրինագծի քվեարկության ժամանակ քիչ թե շատ միասնական վերաբերմունք դրսեւորելով:

Ըստ որում՝ նման քառակողմ քննարկումների նախնական շարժառիթն ու նպատակը կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու համատեղ նախաձեռնությամբ հանդես գալն էր: Հատկանշական է, որ այդ «հիմնականի» շուրջ «ոչ իշխանական» ուժերն առանձնապես առաջխաղացում չեն արձանագրել: Համենայն դեպս չի հաջողվում ինչ-որ միասնական մոտեցման հանգել, իսկ դեռ անցյալ տարվա վերջերից «գովազդվող» այդ միասնական նախաձեռնությունը շարունակ հետաձգվում է մի քառօրյայից մյուսը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի նախաձեռնած երկկողմ հանդիպումներին, ապա այստեղ եւս մի քանի հետաքրքրական նրբերանգներ կարելի է նկատել:

Նախ՝ հատկանշական է, որ նախաձեռնությունը գալիս է ԲՀԿ-ից եւ հենց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մակարդակով: Նախաձեռնության պահը, թերեւս, կոչված է ընդգծել, որ ոչ իշխանական «քառյակի» առավել մեծ ռեսուրսներ ու հնարավորություններ, ի լրումն՝ խորհրդարանում երկրորդ մեծաթիվ խմբակցությունն ունեցող ուժը ԲՀԿ-ն է: Այլ կերպ ասած, համագործակցության մեջ բոլորը կարեւոր են, բայց ԲՀԿ-ն ուզում է ցույց տալ, որ ինքն ավելի կարեւոր է: Որոշակի իմաստով դա կարող է թաքնված ակնարկ լինել առ այն, որ «քառյակի» բանակցային գործընթացում ընդհանուր համաձայնությունը ձեւակերպվի ավելի շատ ԲՀԿ-ի առաջարկությունների հենքի վրա:

Մյուս կողմից՝ մյուս երեք ուժերին ու ոչ միայն նրանց տեսանելի է, որ ԲՀԿ «միացումից» շատ բան է կախված, ասենք, թեկուզ «մարդ բերելու» առումով, չհաշված արդեն ֆինանսական պահերը: Ինչ ուզում եք ասեք, բայց անգամ «բուրժուադեմոկրատական հեղափոխությունների» համար առաջին հերթին փող է հարկավոր:

Պատահական չէ, ի դեպ, որ ԲՀԿ-ին «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հեգեմոն ուժ, իսկ Գագիկ Ծառուկյանին էլ թերեւս հեղափոխիչ կարգելու Տեր-Պետրոսյանի ուտոպիստական թեզի առավել անողոք քննադատները, ծաղրական ակնարկներ անողները նույն ՀԱԿ-ի մեջ եղած ու վերջին մեկուկես-երկու տարում առանձնացած ուժերն ու գործիչներն են:

… Զուտ քաղաքական առումով հարցն այն է, որ ոչ իշխանական կվարտետում առնվազն ՀԱԿ-ը ձգտում է փաթեթային իշխանափոխության, մինչդեռ ԲՀԿ-ն սեւեռված է գերազանցապես կամ բացառապես կառավարության գործունեության վրա: Այլ կերպ ասած, եթե ոչ իշխանական մյուս ուժերն ու, առաջին հերթին՝ ՀԱԿ-ը ուզում են «բարգավաճել», ապա իշխանության հետ կապերը երբեք չխզած «Բարգավաճն» էլ ուզում է նոր դիրքեր նվաճել) կամ վերադարձնել նախկինում ունեցածները):

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31