Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը 50 միլիոն էլ վարչապետից ուզեց

Մարտ 13,2014 12:04

Այսօր կառավարությունը եւս 50 միլիոն լրացուցիչ գումար կհատկացնի Արդարադատության նախարարությանը Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայերենից ռուսերեն թարգմանելու համար: Մինչ այդ նախարարությանը նույն գործի համար արդեն հատկացվել էր 125 միլիոն դրամ:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վարչապետին պատճառաբանեց, որ մինչ այժմ կար 10 հազար 100 էջ, սակայն 19 500 էջ էլ ավելացել է, ինչի համար էլ անհրաժեշտ են այդ լրացուցիչ գումարները:

Թարգմանությունը կկատարի արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Այս պահին ներկայացվել են երեք գերատեսչությունների՝ Պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փաստաթղթերը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31