Հատված սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հարցազրույցից:
– Ձեր պաշտոնական հայտարարագրում նշված տեղեկության համաձայն՝ Դուք խորհրդային տարիների ռուբլիներ ունեք։ Ինչո՞ւ եք դրանք պահում։
– Արդեն 39 տարի աշխատում եմ եւ իմ վաստակածն իմ ազնիվ աշխատանքի արդյունք է, եւ ինչ որ կուտակել եմ, կուտակել եմ միայն իմ աշխատանքի արդյունքում։ Ինչ ունեմ՝ իմ պատգամավորական, նախարարական, դասախոսական եւ գիտամանկավարժական աշխատանքից ստացված գումարներն են։
Ապրում եմ համեստ կյանքով, խնայում եմ միջոցներ, որպեսզի կարողանամ մի հարմարավետ բնակարան գնել, որովհետեւ իմ ունեցածը 30 քառակուսի մետր մակերեսով մի ոչ շատ հարմարավետ բնակարան է։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է սովետական ռուբլուն, ապա եթե նույնիսկ այն չկա, ես դա փորձել եմ հայտարարագրել։ Եկեք չմոռանանք, որ այսօր պետական բյուջեից որոշակի փոխհատուցում սովետական ռուբլու դիմաց տրվում է տարեցներին։ Վաղը- մյուս օրն էլ կասեին որ ունեիր՝ ինչու չէիր հայտարարագրել։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում