Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում կանանց առողջության միամսյակը պահանջված էր

Մարտ 13,2014 11:30

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նախարարի հրամանով ողջ հանրապետությունում մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի ընթացքը։ Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով «Բաց դռներ» են կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի և Չարենցավանի բժշկական կենտրոններում, նաև Վայոց ձորում։ Ամենուր մայրաքաղաքից մեկնած մասնագետներին մեծ թվով կանայք են դիմել։

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին նաև մարզային ենթակայության բուժհաստատությունների ֆինանսական և բուժական կարևոր ցուցանիշները, առկա խնդիրները։
Դերենիկ Դումանյանը հիշեցրեց, որ առաջին եռամսյակից հետո բուժհաստատությունների ֆինանսավորումն իրականացվելու է կատարված ծառայությունների հաշվետվությունների հիման վրա։

«Սա նշանակում է, որ ձեր բարեխիղճ աշխատանքից է կախված բուժաշխատողների աշխատավարձերի ժամանակին հատկացումը»,-ասաց նախարարը` հանձնարարելով հատուկ ուսուցում կազմակերպել գործընթացը սահուն ներդնելու նպատակով։
Սյունիքի մարզի առողջապահության վարչության պետին Դերենիկ Դումանյանը պարտավորեցրեց հսկողության տակ պահել Մեղրու և Կապանի բժշկական կենտրոնների շինարարության ընթացքը։

«Մարզի բնակչության համար է կառուցվում, ձեր բժիշկներն են աշխատելու։ Ճիշտ կլինի, որ մշտապես ուշադիր հետևեք, որպեսզի հիվանդանոցն ամենաբարձր որակով կառուցվի, շեղումների դեպքում էլ անմիջապես ահազանգեք»,-ասաց նախարարը։

Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացավ նաև ՀՀ առողջապահության նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը։ Քննարկվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և ներկա վիճակը։ Ընդունվեց համապատասխան որոշում։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31