Օրերս հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ հոնքի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1962 թ. ծնված Գագիկ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքում` վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի բակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին: Նա խոստովանել է, որ մարտի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակի բռնակով ինքն է հարվածել Գագիկ Ա.-ի դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային