Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարար. «Դեռեւս կանխատեսումներ անելը, կարծում եմ, շուտ է». «Ժողովուրդ»

Մարտ 13,2014 11:17

ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական երեւույթները, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների կողմից ՌԴ-ի դեմ ուկրաինական ճգնաժամին ռազմական միջամտության պատճառով հնարավոր պատժամիջոցներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ Հայաստանի վրա։ Այս մասին խոստովանում են նաեւ հայ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես, օրինակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Իսկ ահա ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ դժվարացել է կոնկրետացնել՝ ինչ բացասական երեւույթների մասին է խոսքը։

Ակնհայտ է, որ ռուսական ռուբլու արժեզրկումն իր հետեւանքները կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Որպես ֆինանսների նախարար, կարո՞ղ եք ասել, թե կոնկրետ ինչ հետեւանքներ կարող են ունենալ։

– Առաջինը՝ կարծում եմ, որ ինչ տեղի է ունենում ռուսական ռուբլու գոտում, դրանք միայն ՌԴ-ում կատարվող իրադարձություններ չեն։ Թուրքիայում եւ մի շարք այլ՝ զարգացող երկրներում եւս արժեզրկման շատ մեծ տենդենցներ են տեղի ունենում։ Իհարկե, ՌԴ-ում այդ ամենը սրվել է՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Բայց բոլոր զարգացող երկրների ընդհանուր տենդենցը կապիտալի արտահոսքն է դեպի զարգացած երկրներ։ Թե ինչ ազդեցություն կունենա դա Հայաստանի վրա, ես կդժվարանամ որեւէ հստակ կանխատեսումներ անել։ Կարծում եմ՝ սպասենք, եւ առաջիկա մեկ-երկու ամսում ամեն ինչ կայուն եւ կանխատեսելի կլինի։

 

Ինչո՞ւ չեք ուզում խոսել հնարավոր ազդեցությունների մասին, կառավարությունը կանխատեսումներ չի՞ արել, թե՞ ճգնաժամի հայտնի պատմությունն է կրկնվում՝ մտածում եք Հայաստանին կշրջանցի։

– Այդպիսի բան չկա։ Խնդիրն այն է, որ ինչ տեղի է ունենում զարգացող երկրներում՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ, կարճաժամկետ երեւույթ է։ Ու բնական է, որ դա շատ մեծ ազդեցություն չի կարող թողնել։ Եթե այս ամենը շատ ավելի երկար ժամանակ տեւի, ունենա ավելի խորը հիմքային պրոցեսներ, ապա բնական է, որ դա կարող է մեզ վրա բացասական ազդել։ Դրա համար դեռեւս կանխատեսումներ անելը, կարծում եմ, շուտ է։

Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31