Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ղեկավար. «Պետք է սպասենք ՀՀ իշխանությունների հաջորդ ազդանշանին առաջ շարժվելու համար». «Հայկական ժամանակ»

Մարտ 13,2014 11:15

Հատված Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի հարցազրույցից:

Պարոն դեսպան, սեպտեմբերի 3-ից հետո ՀայաստանԵՄ հարաբերությունները անորոշ եւ ոչ հստակ որակում ստացան։ Այս համաժողովի կայացումը ինչքանո՞վ է ազդում ՀՀԵՄ հարաբերությունների պարզեցման վրա։

– Կարող եմ ասել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Բնական էր, որ մենք մեր հայ գործընկերներին պետք է տայինք որոշ ժամանակ, որ նրանք հասկանային, թե որոնք են իրենց համար հիմնական   առաջնահերթությունները մեզ հետ համագործակցելու հարցում։

Անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած Վիլնյուսի գագաթաժողովից հետո բավական ժամանակ է անցել, եւ մենք ստացել ենք աշխատանքային գործընթացը մեկնարկելու ազդակ։

Մի քանի շաբաթ առաջ մենք ստացանք կարեւոր ազդանշան այն մասին, որ միջգերատեսչական համաժողովը ընդունել է գործողությունների որոշակի ցանկ։

Հիմա իրապես կարեւոր է կենտրոնանալ նոր գործողությունների ծրագրի վրա որպես բաղկացուցիչ գործիք հիմնվելով վիլնյուսյան երկկողմ հայտարարության վրա։ Հաջորդ քայլի համար մենք կրկին կսպասենք ՀՀ ղեկավարության ազդակին։ Սկսվել է աշխատանքային գործընթաց, եւ պետք է սպասենք ՀՀ իշխանությունների հաջորդ ազդանշանին առաջ շարժվելու համար։

Կարող ենք ասել, որ ՀՀ իշխանությունը ավելի հստակ կհայտնի իր ասելիքը ՄՄ մտնելու փաստաթղթերը ստորագրելուց հետո։

– Դա դժվար հարց է։ Ես չեմ կարող ասել։ Դա միայն ինձանից կախված չէ։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31