Հատված ՀՀԿ- ական պատգամավոր, ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Նիկոյան, Ձեր կուսակիցներից մի թեւ վստահաբար պնդում է, որ այս հանդիպումներն ընթանում են Ծառուկյանի հետեւում կանգնած ուժի՝ Քոչարյանի սցենարով։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Հիշեք տարեվերջին Քոչարյանի ու վարչապետի երկխոսությունը։ Իհարկե, հասկանալի է, որ Քոչարյանը եւս նման մոտեցումներ ունի, ակնհայտ երեւաց այդ իրադարձություններից։ Խնդիրն այն է, որ մի մասն ասում է՝ կառավարության կամ վարչապետի հրաժարականն ենք պահանջում, մյուս մասն էլ ասում է՝ չէ, վարչապետի հրաժարականով բան չի փոխվի, համակարգային փոփոխություններ պետք է արվեն եւ այլն, ու հետո էլ, որպեսզի գան ընդհանուր եզրակացության, ասում են՝ եկեք սկզբից սկսենք ու հերթով շարունակենք… (ծիծաղում է): Քաղաքական մեծամասնությունը դրան հանգիստ է մոտենում, որովհետեւ քաղաքական գործունեություն է, եւ իրենք, որպես քաղաքական ուժեր, ամբողջովին գտնվում են այդ դաշտում։ Եթե նրանք բոլորը հասկանում են, որ գլոբալ իշխանափոխության համար առաջին քայլը վարչապետի ու կառավարության հրաժարականն է, չե՞ն կարծում, որ քաղաքական մեծամասնությունը կամ հանրապետության նախագահն իրենցից տասն անգամ լավ չեն հասկանում դա։
– Այսինքն, եթե լավ են հասկանում, ձախողելո՞ւ են, թույլ չե՞ն տալու այն իրականացնել։
Կարդացեք նաև
(Ուսերն է թոթվում) … Դուք Ձեր հարցին պատասխանեցիք, պատասխանս հետեւյալն է. եթե իրենք հասկանում են, որ գլոբալ իշխանափոխության համար վարչապետի ու կառավարության հրաժարականն առաջին քայլն է, ապա քաղաքական մեծամասնությունը շատ լավ է հասկանում դա:
– Ակնարկում եք, որ քաղաքական մեծամասնությունը թույլ չի՞ տա իրականացնել ծրագիրը…
– Իհարկե…
– Ինչպե՞ս, Ազգային ժողովը միակ ճանապարհը չէ, նրանք սպառնում են փողոցում շարունակել պայքարը, համաժողովրդական շարժմամբ հասնել
ծրագրի իրականացմանը։ Իշխանությունը խորհրդարանից դուրս ինչպե՞ս է ճնշելու։
– Բայց էդ սպառնալիքները նո՞ր են, հիմա, եթե որեւէ իշխանություն որեւէ երկրում այդ սպառնալիքներին տեղիք տա, Հայաստանում բոլոր հարցերն այլեւս կլուծվեն սպառնալիքներով, կգա հաջորդը, նրան էլ կգտնվեն սպառնալիք տվողներ։ է, թող պլանավորեն, դա եւս քաղաքական գործունեություն է, յուրաքանչյուր գործունեություն, որը Սահմանադրության,
օրենքի շրջանակում է, դրան շատ նորմալ պետք է վերաբերվենք։ Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ես ընդդիմադիր չեմ, դուք եք նրան տեսնում ընդդիմադիր։ Խնդիրը նրանում է, որ դուք նրան դարձնում եք ընդդիմադիր, էն մարդը շատ պարզ ասում է՝ ես ընդդիմադիր չեմ, հիշո՞ւմ եք եկեղեցու բացման արարողությունը։
– Բայց նա իր գործողություններով իշխանության դեմ է, քառյակի հետ ակտիվ հանդիպումների մեջ է եւ փորձում է երկիրը դուրս բերել ծանր սոցիալական
վիճակից։
– Իշխանության դե՞մ, ոչ:
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում