Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Միտինյանը թողել է մոսկովյան շահեկան նախագծերը

Մարտ 13,2014 14:01

Նա Հայաստանում «Ես եւ նա» ռոք-օպերան կիրականացնի

Խորհրդային տարիներին երաժշտարվեստի որոշ ուղղությունների, այս դեպքում՝ ռոքի դեմ՝ իբրեւ «բուրժուական» երաժշտական ուղղություն, պայքարը ըստ էության չկարողացավ արմատախիլ անել պրոգրեսիվ երաժշտության այս ժանրը: 1960-ականներին սկիզբ առած հայաստանյան որոշ ռոք խմբեր, այդ թվում՝ «Առաքյալներ», «Կալեյդոսկոպ», «1+2» եւ այլն, ճանաչում ձեռք բերեցին ԽՍՀՄ-ում: 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի հետաքրքիր խմբեր՝ «Ասպարեզ», Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը» եւ այլն: Հետագայում ստեղծվեցին «Տեսիլք», «Գաուդեամուս», «Ոստան հայոց», «Սարդեր», «Empyray», «Դիվահայր», «Արամազդ», «Որդան կարմիր», «Աստծո բանակ» եւ այլ խմբեր: Նշենք, որ 1980-ին Հայաստանից արտաքսվեց մեր երկրում ստեղծված, հետագայում Ռուսաստանում հայտնի անուն Ստաս Նամինի ռոք խումբը…

«Առավոտը» հանդիպեց ռոք երաժիշտ, ՌԴ կոմպոզիտորների միության անդամ, 1980թ. Երեւանում հիմնված «Էլիպս» խմբի հիմնադիր (չշփոթել 1986 թ հիմնված նույնանուն խմբի հետ ) հետագայում ընդհատումներով գործող «Այասի» երաժիշտ Արթուր Միտինյանի հետ: Հիշեցնենք, որ 2010թ. «Այասը» Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել «Երկինք եւ երկիր» ծրագրով՝ 1988թ. եւ 1994թ. լույս տեսած երկու ալբոմներից ծաղկաքաղով: 1990-ականներին Արթուր Միտինյանը պարբերաբար ստեղծագործել է Մոսկվայում: Նշենք միայն ռոք բանաստեղծ Մարգարիտա Պուշկինայի անունը, ում տեքստերով երգերը հայտնի են «Մաստեր», «Արիա», «Գրան Կուրաժ» եւ այլ ռոք խմբերի կատարմամբ: Նա ստեղծագործել է նաեւ մոսկովյան որոշ թատրոնների համար, գրել կինոերաժշտություն: Ավելին՝ 2007թ. Մոսկվայի կոնսերվատորիայի հրատարակած պոլիֆոնիայի ուսումնական ձեռնարկում տեղ են գտել նաեւ Արթուր Միտինյանի ստեղծագործությունները՝ հիմնված հայկական տաղերի, շարականների ու եկեղեցական երաժշտության հենքի վրա: Իսկ Սամարայի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը բեմադրել է մեր հայրենակցի «Հավերժ Բիթլզ» ռոք բալետը, որը 2006թ. ընդգրկված է եղել Մոսկվայի Մեծ թատրոնում ընթացող ամառային փառատոնի շրջանակներում: Հիշյալ օպերան Երեւանի օպերային թատրոնը ցանկություն է ունեցել բեմադրել, սակայն դրան խոչընդոտել է գումարի բացակայությունը:

ԽՍՀՄ-ում եւ Արեւմուտքում ճանաչված ռոքեր Արթուր Միտինյանն ասաց, որ հանդիպում է ունեցել ՀՀ մշակույթի նախարարի հետ, ներկայացնելով իր երեք ծավալուն նախագծերը՝ «Հավերժ Բիթլզը», «Տիգրան Մեծ» ռոք օպերան՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը մեր զրուցակցի խոսքերով՝ ոչ թե լացուկոծ է, այլ հայերիս անկոտրում ոգին ներկայացնող երկ եւ փարիզաբնակ հանգուցյալ երաժշտագետ Լեւոն Տավաջյանի հանրագիտարանը, որը ներկայացնում է 4-րդ դարից մինչեւ 2005թ. երաժշտարվեստի բոլոր ժանրերում հայաստանցի եւ սփյուռքահայ ստեղծագործողներին: Ի դեպ, երաժշտագետը հանրագիտարանը կտակել է Միտինյանին, որը լրացրել է այն մինչեւ մեր օրերը:

Արթուր Միտինյանը նշեց, որ Մոսկվայում ինքը թողել է եկամտաբեր մի շարք նախագծեր, սակայն խնդրեց, որ իր խոսքերով՝ այս մասը շարադրվի այնպես, որ չստացվի, թե ինքը թիվ 1 հայրենասերն է: 2003-ի վերջերից Երեւանում ստեղծագործող ռոքերը հայտնեց, որ շուտով հայաստանցի ունկնդիրը ականատեսը կլինի Նար-Դոսի «Ես եւ նա» պատմվածքի հիման վրա ստեղծված իր նոր ռոք-օպերայի: «Ես եւ նա» օպերայի ռեժիսորն է «Էպսիդոն» երիտասարդական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ ռեժիսոր Արմեն Սարգսյանը, տեքստերը Արա Շիպակցյանինն են, բալետմայստերն է Քրիստինա Հովակիմյանը, վոկալի եւ երգչախմբի ղեկավարը՝ Ռոմելա Գրիգորյանը: Այս նախագծում հրավիրված են Երեւանի կոնսերվատորիայի, Կոմեդիայի եւ օպերային թատրոնների երիտասարդ մեներգիչներ: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ այս մեծակտավ երկում համատեղել է ծանր ու մետալ ռոքը, օգտվել հայկական ռոմանսներից ու երգչախմբային արվեստից: Հետաքրքրությանը, թե ի՞նչ միջոցներով է իրականացնում «Ես եւ նա» ռոք-օպերայի բեմադրությունը, Արթուր Միտինյանը պատասխանեց. «Ժամանակին ամերիկյան «One Armenia» կազմակերպությունը մրցույթ էր հայտարարել մշակութային տարբեր ոլորտներում դասական որեւէ ստեղծագործության ժամանակակից մեկնաբանման համար, ստացված 50 հայտերից առաջնությունը տալով «Ես եւ նա»-ին: Կոմպոզիտորը հավելեց, թե շահած 10.000 ԱՄՆ դոլարի շրջանակներում աշխատում են իրականացնել այս նախագիծը, որի իրական արժեքը գուցեեւ 100 հազար է…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Ռոք օպերա չկա և չի կարող լինել, որովհետև ռոքի հնարավորությունները շատ փոքր է օպերային ժանրի համար: Օպերան մեծ արվեստ է` արվեստների արվեստը, այն իր մեջ ներառում է երաժշտարվեստի բոլոր ժանրերը, բոլոր ուղղությունները, արտահայտչամիջոցները ու էլի շատ-շատ բաներ: Ռոքը տարածվում է միայն երգի ժանրի վրա: Միայն երգերի վրա հիմնված երաժշտաթատերական կոմպոզիցիան շատ պարզունակ է և օպերա համարվել չի կարող…

    • ArmYe says:

      Я прошу прощение что пишу на русском языке!! Я армянин и очень хорошо знаю и группу Айас и группу Элипс ! Парни из Элипса в частности Рома Мхитарян мой уважаемый друг! Очень хорошо знаю историю Элипса и кто создал эту группу тоже знаю! Нет дорогой автор не Митинян создал Элипс, а что касается Айас!!! Артур отличный композитор и я горжусь что имел честь играть с Артуром и не только ….. Там были великолепный музыканты , Самвел Манвелян, ( дзиук) Армик Карапетян ( джимик ) Григори Прибылский и пусть простят меня те кого не перечислил !!!! Дорогой автор прошу внимательно изучать историю рок групп !!! Прошу прощения если я чем то обидел ))
      С уважением А. Е.

  2. Գարիկ says:

    Հարգելի Ashot Babayan
    Մեզ այս վերջին տասնամյակներում հայտնի են մի քանի շատ զիլ ռոք օպերաներ (եթե տեղյակ չեք ապա խորհուրդ կտայի տեղեկանալ)
    (Օպերա) Իտալերենից թարգմանաբար նշանակում է – Երկ, ստեղծագործություն:
    Օպերան դա երաժշտաթաթերական ստեղծագործություն է, որը հիմնված է խոսքի, բեմական գործողության և երաժշտության սինթեզի վրա։

    Կարծում եմ հասանելի դարձավ Ձեզ թե ինչ է նշանակում օպերան:
    Տեղեկացնեմ Ձեզ նաև որ ՌՈՔը դա նույն պես երաժշտական ուղություն է

  3. Nelly says:

    Ռոք օպերա կա, որովհետև ռոքի հնարավորությունները շատ մեծ են : Ռոքը մեծ արվեստ է, այն իր մեջ ներառում է երաժշտարվեստի բոլոր ժանրերը, բոլոր ուղղությունները, արտահայտչամիջոցները ու էլի շատ-շատ բաներ: Օպերան տարածվում է միայն երգի ժանրի վրա և արվեստների արվեստ համարվել չի կարող…

  4. Երաժշտաթատերական ժանրերը բազմազան են և բոլորը օպերա չեն համարվում: Խորհուրդ կտայի խորը ուսումնասիրել օպերային ժանրը…

    • Կարեն says:

      Դե հերիք է էլի, դեռ ներկայացումը հանդիսատեսի դատին չհանձնված ինչ եք խոսում: Երկրորդն էլ Ա. Միտինյանի գրած երաժշտությունը հնարավոր չի որ վատը լինի:

  5. Ես հաջողություն եմ մաղթում ,, Ես և Նա,, ներկայացման բեմադրությանը, անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ օգնելու, գործնական աջակցություն ցուցաբերելու: Խոսքս վերաբերվում է ,,ռոք օպերա,, ժանրին` առհասարակ, այլ ոչ թե Միտինյանի ստեզծագորպությանը, որին անգամ ծանոթ չեմ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31