Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամա. «Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին». «Ամերիկայի Ձայն»

Մարտ 13,2014 10:44

Նախագահ Օբաման Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար վտանգ է որակել Ուկրաինայի Ղրիմի թերակղզում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ Սպիտակ տանն ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները ստիպված կլինեն «որոշակի գին կիրառել» Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի իրականացնել Ղրիմի բռնակցման նպատակ հետապնդող հանրաքվեի անցկացմանն ուղղված ծրագրերը:

Ուկրաինայի վարչապետ Յացենկուկի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները «կանգնած է Ուկրաինայի կողքին»:

ԱՄՆ-ի Սպիտակ տանը նախագահ Օբամայի անցկացված հանդիպումն իր առաջին հանդիպում էր Ուկրաինայի ժամանակավոր վարչապետի հետ:

Նախագահ Օբաման Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար վտանգ է որակել Ուկրաինայի Ղրիմի թերակղզում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը: Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը «կտրականապես մերժում է» Ռուսաստանի աջակցությամբ կիրակի օրը կայանալիք հանրաքվեն:

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին աջակցության համար՝ նշելով, որ իր կառավարությունը պատրաստ է և ցանկանում է բանակցություններ վարել Մոսկվայի հետ:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31