Ինչպես անազնիվ մարդը, այնպես, էլ «անազնիվ» հասարակությունները մշտապես խճճվում են իրենց հյուսած սարդոստայնի մեջ, ընկնում իրենց փորած փոսը, հայտնվում հակասական ու ծիծաղելի իրավիճակներում։ Երբ որեւէ քաղաքական ուժ հայտարարում է, որ ինքը ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն, ակամայից հայտնվում է ծիծաղելի, խոցելի վիճակում, որն այլ կերպ, քան Գագիկ Ջհանգիրյանի սիրած ասացվածքն է, հնարավոր չէ բնութագրել։
Երբ ընդդիմությունը քննադատում է կառավարությանը, սակայն խուսափում է երկրի նախագահին քննադատելուց, կամ քննադատում է որոշ ոլորտներ, շրջանցելով մյուսները, նույնպես հայտնվում է աննախանձելի վիճակում։
Երբ պետությունը փորձում է լարախաղացի նման դեգերել Եվրոպայի եւ Ռուսաստանի արանքներում՝ չնեղացնելով նրանցից ոչ մեկին, մի օր անխուսափելիորեն գալիս է հստակ ընտրություն կատարելու պահը, ինչպես եղավ 2013-ի սեպտեմբերի 3-ին։
Երբ ունես Ղարաբաղի խնդիր, դժվար է օբյեկտիվ լինել եւ միանշանակ գնահատականներ տալ Ղրիմի, Կոսովոյի, Աբխազիայի եւ աշխարհի մյուս վիճելի տարածքների խնդիրներին։
Կարդացեք նաև
Ինչպե՞ս խուսափել երկակի վիճակներից, «համ նալին, համ մեխին խփելու» պարտադրանքից։ Պատասխանը մեկն է՝ առնվազն հարկավոր է ազնիվ լինել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում