Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ յոթնյակ». Ղրիմում կայանալիք հանրաքվեն իրավաբանական ուժ չի ունենա. «Ամերիկայի Ձայն»

Մարտ 13,2014 10:26

Ռուսաստանի կողմից Ղրիմում և Ուկրաինայի այլ տարածաշրջաններում իրավիճակի սրման նվազեցմանն ուղղված քայլեր չձեռնարկելու դեպքում «Մեծ յոթնյակ»-ը նախատեսում է դիմել ինչպես առանձին, այնպես էլ միասնական հետագա քայլերի
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հրապարակել է Ուկրաինայի շուրջ «Մեծ յոթնյակ»-ի համատեղ հայտարարությունը, որտեղ ասված է, որ «Յոթնյակ»-ի պետությունները՝ Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, հորդորում են Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի կարգավիճակը փոփոխելուն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ նման գործողությունները «Ուկրաինայի և միջազգային օրենքի խախտում» են որակվել:

«Նման ցանկացած հանրաքվե չի կարող իրավաբանական ուժ ունենալ», – նշված է փաստաթղթում: – «Հաշվի առնելով համապատասխան նախապատրաստման և Ռուսաստանի զինված ուժերի միջոցով ահաբեկումը՝ այս գործընթացը խորապես սխալ կդառնա և բարոյական ուժ չի ունենա: Այդ պատճառով մենք չենք ընդունում դրա արդյունքները»:

«Մեծ յոթնյակ»-ի հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմն իր տարածքին բռնակցելը կդառնա ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Ուկրաինայի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին 1997 թվականի պայմանագրի և 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի ներքո Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31