ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 09.30–ի դրությամբ Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն