Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի փոխանցմամբ՝ անցած տարվա վիլնյուսյան գագաթնաժողովից հետո Եվրամիությունն ու Հայաստանը ձեռնամուխ են եղել նոր պայմանավորվածությունների իրականացմանը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ու Եվրամիության դեսպանը այսօր էկոնոմիկայի նախարարությունում յուրատեսակ շնորհանդես իրականացրեցին՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք մտադիր է իրականացնել Եվրամիությունը մեր երկրում:
«Թվինինգ», «Թայեքս» ու «Սիգմա» ծրագրերի միջոցով հետայսու Եվրամիությունը մտադիր է իր աջակցությունը Հայաստանում նախևառաջ ուղղել մասնավոր, քաղաքացիական հատվածին, արդարադատության ոլորտին և գյուղատնտեսությանը: Թվեր չնշվեցին:
«Վիլնյուսյան գագաթնաժողովից հետո սա առաջին հանրային միջոցառումն է, և մենք ընտրել ենք Հայաստանին աջակցելու յուրահատուկ գործիքներ, որոնք մենք՝ մեր հայաստանցի գործընկերների հետ միասին օգտագործում ենք՝ առաջ մղելու Վիլնյուսում համաձայնեցված օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ այս գործիքները Հայաստանին Եվրամիության կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցության մի մասն են միայն, որովհետև Եվրամիության ու Հայաստանի փոխհարաբերությունները, որոնք համաձայնեցվեցին վիլնյուսյան գագաթնաժողովում, ավելի ընդգրկուն են, քան այսօր ներկայացված ծրագրերը»:
Կարդացեք նաև
Եվրամիության դեսպանը շարունակեց, որ այսօր Եվրամիությունն ու Հայաստանը ձգտում են արդիականացնել դեռ 2006-ին Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը և առաջ շարժվել այդ տարբերակով:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում