Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կնոջը դանակի 21 հարվածով սպանելը ինքնապաշտպանությո՞ւն էր

Մարտ 12,2014 22:20

Անցյալ տարի Արարատի մարզում դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի քաղաքացիական ամուսին Վալոդյա Մուրադյանն այսօր դատարանում փորձել է իր ձեռքով կատարված սպանությունը որպես ինքնապաշտպանություն ներկայացնել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Դիանա Նահապետյանի իրավահաջորդի պաշտպան Արմեն Մանուկյանը: Չնայած ամբաստանյալի այն պնդումներին, որ իբր թե Դիանան շշով հարվածել է իրեն, որից հետո էլ ինքը պաշտպանվել է ու դանակի բազմակի հարվածներ հասցրել կնոջը, սա արժանահավատ չի եղել թե դատարանի, եւ թե մեղադրող դատախազի համար:

IMG_4186

Հիշեցնենք, որ նախորդ տարի 51 ամյա Վոլոդյա Մուրադյանը Դիանա Նահապետյանին, վերջինիս անչափահաս դուստրերի ներկայությամբ սպանել է կնոջը` դանակի ու ծաղկամանի հարվածներով:

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստն էր, որի ընթացքում Վոլոդյա Մուրադյանն է պատմել դեպքը, փորձելով ներկայացնել, թե ինքը հուզական ծանր վիճակում եւ աֆեկտի տակ է եղել: Նախորդ դատական նիստին էլ համապատասխան փորձագետին հարցաքննելուց պարզվեց, որ Վոլոդյա Մուրադյանը ամենեւին էլ աֆեկտի տակ չի եղել:
«Այսօր Վոլոդյա Մուրադյանը գործը տանում էր նրան, որ Դիանան իբր շշով խփել է նրա գլխին, հետո դանակով հարձակվել է վրան, ինք էլ իբր պաշտպանվել է, ուղեղը մթագնել է, էլ չի հիշում ինչ է եղել, իբր ուղեղը չի աշխատել: Բայց դատարանը կասկածի տակ առավ նրա հիշողությունը, հարցնելով` սպանությունից հետո 4 ժամ արանք է եղել, ինչ է արել այդ ընթացքում, ինչու է 4 ժամ հետո հանձնվել Երեւանի ոստիկանություն, այլ ոչ թե` Արտաշատի, կամ` ինչո՞ւ լավ հիշում է թե մեքենան որտեղ է տարել, կայանել եւ այլն: Իսկ դատախազը բավականին հակասություններ գտավ ամբաստանյալի նախնական ու դատական ցուցմունքների մեջ»,-մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Մանուկյանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը մարտի 28-ին է, որտեղ լսվելու է փաստաբանի ներկայացրած քաղհայցը փաստաբանի խոսքերով` «Լսվելու է սպանվածի իրավահաջորդի` Վալյա Նահապետյանին վնասների փոխհատուցման հարցը, թե տիկին Վալյան ինչ ծախսեր է ունեցել, Դիանայի երեխաների խնամքի հետ կապված ծախսերը եւ այլն: Այդ հետո դատական վիճաբանությունների փուլն է սկսվելու»:

Հիշեցնեինք,  Դիանա Նահապետյանի 2 դուստրերը հիմա տատու`տիկին Վալյայի խնամքի տակ են, աղջիկները մոր սպանությունից հետո ուշքի չեն գալիս, ծանր սթրեսի մեջ են, պարբերաբար ինքնասպանության մասին են մտածում: Տիկին Վալյան վնասի փոխհատուցում է պահանջում, որպեսզի կարողանա եւ երեխաներին խնամել, եւ նրանց համապատասխան հոգեբանական օգնության ծախսերը հոգալ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31