Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ներկայացնել Հայոց ցեղասպանության հետ կապված իրենց պատմական փաստաթղթերը, «Անադոլու» լրատվական գործակալությանը հղելով՝ գրում է «Հուրիեթ» թերթը:
Չիչեքը պնդել է, որ մինչև հիմա իրենք ոչ մի հանցանք չեն գործել, իսկ Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վիրավորել է իրենց:
«Ամենավիրավորականն ու ամենաանհարգալից վերաբերմունքը, որ հնարավոր է ցուցաբերել, հասարակությանը ցեղասպանության մեջ մեղադրելն է, թեև դա տեղի չի ունեցել», – ասել է Չիչեքը մարտի 11-ին Անկարայում Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի խոսնակ Անդրյու Շիրի հետ հանդիպման ժամանակ՝ ավելացնելով, որ Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ծանր հարված էր Թուրքիայի համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ