Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը Ուկրաինան կարող է ստորագրել արդեն հաջորդ շաբաթ` Եվրամիության առաջիկա գագաթաժողովի ընթացքում, եթե տեխնիկական խնդիրներ չլինեն:
Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինական ճգնաժամը:
Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում