Коммерсант-ի հաղորդմամբ` Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի առաջին փոխնախագահ Ռուստամ Տեմիրգալիեւը միջազգային բոլոր դիտորդներին կոչ է արել ժամանել ու օբյեկտիվորեն լուսաբանել մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն:
«Հանրապետական իշխանությունները պաշտոնական մանդատ ունեցող միջազգային դիտորդներին հրավիրում ենք գրանցվել հանրապետական ընտրական հանձնաժողովում, ձեւակերպել համապատասխան փաստաթղթերը եւ օբյեկտիվորեն լուսաբանել ղրիմցիների կամաարտահայտման ընթացքը»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել է Ռուստամ Տեմիրգալիեւը, ավելացնելով, որ միջազգային դիտորդների ցուցակները կտրամադրվի առաջիկայում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև