Ուկրաինան ռազմական գործողություններ չի սկսի Ղրիմում՝ խուսափելով երկրի արևելյան հատվածը վտանգի ենթարկելուց, հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Մենք չենք կարող ռազմական գործողություններ սկսել Ղրիմում, քանի որ հարվածի տակ կդնենք արևելյան սահմանները, և Ուկրաինան անպաշտպան կմնա», – ասել է Տուրչինովը մարտի 12-ին «Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում:
Նա նշել է, որ համաղրիմյան հանրաքվեն «խաբեություն է», որի արդյունքները Մոսկվայում նկարելու են:
«Այն, ինչ նրանք անվանում են հանրաքվե, Ղրիմում չի տեղի ունենալու, այլ Մոսկվայի գրասենյակներում», – պնդել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ