Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռնարկատեր» աշակերտները դրամաշնորհներ ստացան

Մարտ 12,2014 20:04

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հովանավորվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում հանրապետության 11 աշակերտական հասարակական կազմակերպությունների (Խնձորեսկի, Արամուսի, Քուչակի, Վ. Ծաղկավանի, Ոսկետափի, Արազափի միջնակարգ, Մարտունու և Ջերմուկի ավագ, Երևանի թիվ 52 հիմնական, Ստեփանավանի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիակրթական հաստատություն, Գյումրու «Ֆոտոն» վարժարան) տրամադրել էր դրամաշնորհներ հանրային եւ համայնքային ծրագրեր իրականացնելու նպատակով:

Այդ ծրագրի շրջանակներում անցած կիսամյակում՝ աշակերտները նախաձեռնել էին իրական բիզնես գործառնություններ: Նրանք իրենց վաստակած գործարար շահույթի մի մասը հատկացրել էին հանրային և համայնքային ծրագրերի նախաձեռնմանը՝ դպրոցամերձ տարածքի բարեկարգում, ասֆալտապատում, բաց դասերի եւ դպրոցական միջոցառումների իրականացում եւ այլն:

ashakertner2

Ավելի քան 100 աշակերտական կազմակերպություններ ներկայացրել էին իրենց հայտ -առաջարկներ՝ հանրային ծրագրեր իրականացնելու նպատակով կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին: Ընտրվեցին 11 լավագույնները: Նրանցից յուրաքանչյուրին այսօր «Օրրան» բարեգործական կազմակերպության գրասենյակում շնորհվեց 120 000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհ:  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարեւորեց աշակերտների հետեւողականությունը եւ շրջապատը բարենորոգելու ցանկությունը, նաեւ ոգեւորվեց, որ երեխաներն ամեն ինչի հիմքում սեր են ներդրել:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31