Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուքումուր դատավորին` Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության վճռով. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 12,2014 19:55

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր հրապարկվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով վճիռը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց Անիի նախկին ոստիկնապետի որդուն` Հարություն Սարգսյանին` միաժամանակ հնարավորություն տալով Կարեն Եսայանի մորը քաղհայց ներկայացնել նրա դեմ:

 

Եվ մինչ դատավորը ընթերցում էր վճիռը, մի անկառավարելի իրավիճակ ստեղծվեց դատարանում, Հարությունի հարազատները, հատկապես քույրը, դատավորին ամոթանք տվեց, կաշառված, պատվեր կատարող անվանեց: Նա դատավորին խորհուրդ տվեց իր դիզած խանութների ու տների մասին մտածել: «Գետինը մտնես, չգիտես էլ ինչ ես կարդում, Աստված պատժե քեզի», -դատավորին անիծում էին Հարություն Սարգսյանի հարազատները:

PrevPhoto
NextPhoto

Անվտանգության նկատառումներից ելնելով` այսօր դատարանի բոլոր կարգադրիչները մի մարդու պես ներկայացել էին աշխատանքի, նրանց թիվը աննախադեպ շատ էր: Սակայն կարգադրիչները իրավիճակն ավելի չլարելու համար դատարանի դահլիճում փորձում էին չմիջամտել: Վճռի հրապարակումից հետո Հարություն Սարգսյանի քույրը սկսեց միջանցքում գոռալ, հուզվել, արտասվել: Այստեղ կարգադրիչները թեև փորձում էին համոզել, որ հեռանա, վիրավորական բառեր չհնչեցնի դատավորի հասցեին, սակայն հնար չկար, Մելանյա Սարգսյանը գոռում էր. «Ի՞նչ խանդի հող, էս ինչ սցենար էիք գրել, միանգամից երկու տարի առաջ վճիռը կայացնեիք, պրծնեիք»:

Հարություն Սարգսյանի հայրը` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, այդ ընթացքում ձայն չէր հանում, լրագրողներին նա ասաց, որ այդպես էլ ոչինչ չհասկացավ այս դատավարությունից և որ դատավորը պատվեր էր իրականացնում: Լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է բողոքարկել վճիռը, պատասխանեց` պարտադիր ու ձեռքը թափ տալով հեռացավ:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. KARAPET says:

    Դատավորին վիրավորելու համար, այդ մարդիկ, եթե իհարկե նրանց կարելի է մարդ կոչել, պետք է պատասխան տան, այդպես չէ?, մարդասպանության գործ է քննվել, գիտեք արդյոք որևէ մարդասպանի, ով իր վրա մեղքը վերցնիի իր հանցանքը?

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31