Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Մոսկվայում Փարաջանովի երեկոն անում են վրացիները, Կաննի երեկոն՝ ուկրաինացիները, իսկ հայերը էշի ականջում քնած են»

Մարտ 12,2014 19:38

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ճանաչված ռեժիսոր  Հարություն Խաչատրյանը  մարտի 12-ին  Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փառատոնը այս տարի լայնորեն կանդրադառնա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: «Փարաջանովը մեծ արվեստագետ է, համաշխարհային երեւույթ , բայց ուզում եմ շատ կարեւորել նաեւ այն, որ ինքը հայ է, հայկական արվեստից է գալիս, հայկական հիմքերից սերում, աշուղական  երգերից ու Սայաթ Նովայից: Ամեն ազգ ուզում է նրան սեփականաշնորհել, Մոսկվայում Փարաջանովի երեկոն անում են վրացիները, Կաննի երեկոն՝ ուկրաինացիները, իսկ հայերը, դժբախտաբար, հայերը էշի ականջում քնած են»,-փաստեց պարոն Խաչատրյանը:

Նա կարեւորելով Փարաջանովի  տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի՝ արվեստագետին մշտապես հիշելու ջանքերը, հավելեց, որ հիմնական միջոցառումները կկայանան  ամռանը՝ «Ոսկե ծիրանի» ժամանակ: Հարություն Խաչատրյանի խոսքով, Փարաջանովին նվիրված  4 ծրագիր կա՝ կցուցադրվեն նրա բոլոր  ֆիլմերը, Ուկրաինայի պոետիկ կինոն՝ Դովժենկոյից մինչեւ Բալայան, նախատեսված են ֆիլմեր՝  Փարաջանովի մասին: «Ունենք այն ռեժիսորների ցուցակը,  որոնց սիրել է Փարաջանովը,  սովորել եւ ընկերություն արել՝ Պազոլինի, Տարկովսկի, Նաումով, Կիրա Մուրատովա: Նաեւ կլոր սեղան կկազմակերպենք  տարբեր ազգերի համար իր թողած արժեքների մասին…Պետք է ազգի հիշողության մեջ մեկընդմիշտ մեխել, ու հպարտանալ, որ Սերգեյ Փարաջանովը հայ է»,-նշեց «ոսկե ծիրանի» գլխավոր տնօրենը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31