Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը պատրաստ է չհասկացողների համար դասախոսություն կարդալ. (Տեսանյութ)

Մարտ 12,2014 19:10

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հարցը, որը, ինչպես հայտնի է, անցյալ տարվա սեպտեմբերի 20-ից անազատության մեջ է, այն բանից, հետո, ինչ սոցիալական պահանջներով բողոքի ակցիաներ էր Ազատության հրապարակում:

Ի պատասխան պատգամավորի հարցման պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսեց այն մասին, որ ինչ-որ պայմանավորվածություն ուներ Վոլոդյա Ավետիսյանի հետ, սակայն վերջինս չի հարգել այդ պայմանավորվածությունը, ավելին ակնարկեց, որ հանիրավի ուռճացվում է Վոլոդյա Ավետիսյանի վաստակը՝ արցախյան պատերազմում. «Նա մեր մարտական ընկերն է, ես չեմ ուզում նրա կենսագրությանը կպնել, բայց քրգործը հարուցվել է տեղին»: Այս պատասխանը հարուցեց պատգամավորի զարմանքը. «Տպավորություն կա, որ բարձր ղեկավարության, երկրի էլիտայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը չանելու համար են նրան պատասխանատվության կանչել, արդյոք կա՞ Սերժ Սարգսյանի, Սեյրանի Օհանյանի ասածները չանելու համար քրեական պատասխանատվություն»: Նա նաեւ նկատեց, որ ժամանակագրությանը նայելով, թե ինչպես եւ երբ քրեական գործ հարուցվեց ազատամարտիկի նկատմամբ, յուրաքանչյուր բանական մարդու մոտ լրջագույն կասկած կառաջանա, որ դա «քաղաքական հետապնդում է»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կառավարությունից հետաքրքրվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Հարցի ձեւակերպումն այնքան երկար էր եւ այնքան շատ գնահատականներ ու հայտարարություններ էր պարունակում, որ պատասխանով հանդես եկած արդարադատության նախարար Հրայր Պողոսյանը նկատեց, թե տպավորություն է ստացել, որ ոչ թե չորեքշաբթի 16.30 է, այլ՝ երեքշաբթի 17.00, եւ քաղաքական հայտարարությունների ժամ է: Ապա` ավելացրեց, որ այս հայտարարությունը ՀԱԿ պատգամավորը կարող էր հնչեցնել երեկ՝ հայտարարությունների ժամին, կամ ասուլիս տար, իսկ կառավարությունից ավելի կարեւոր հարցերով հետաքրքրվեր. «Անուններ տալով (նկատենք, որ պատգամավորի հարցի ոչ տեքստում հնչում էր Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի անունը, ում շահերն էլ, ըստ պատգամավորի, հետապնդում է այս օրենսդրական փաթեթի ընդունումը  -Մ.Բ.) ի՞նչ եք ուզում ասել, որ ուժե՞ղ եք», ապա նորից կրկնեց իր երեկ հնչեցրած հռետորական տեքստն այն մասին, թե ինչ Հանրային հեռուստատեսություն է ուզում նայել ինքը՝ իր տաս տարեկան երեխայի հետ՝ առանց գովազդների, առանց գովազդատուի պատվերների հեռուստատեսություն, որը չի ընկնի վարկանիշների հետեւից՝ գովազդատուների գրավելու համար եւ վարկանիշի համար «բայեվիկներ» ու սերիալներ ցույց չի տա: Իսկ պատգամավորին մեղադրեց օրենքի նպատակը նենգափոխելու մեջ, ասելով, որ այս օրենքի պատվերը եկել է հանրային սեկտորից:

Լեւոն Զուրաբյան-Հրայր Թովմասյան երկխոսությունն ավելի սրվեց, երբ Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ երբ կառավարությունը պատասխան չի ունենում, խոսափողի մոտ է ուղարկում Հրայր Թովմասյանին, որը «չի ընկալում փաստարկների էությունը եւ չի կարողանում փաստարկներին պատասխանել», ու կրկին հնչեցրեց տվյալներ Միքայել Մինասյանի կողմից գովազդային շուկան վերահսկելու, գովազդային կայսրություն, մենաշնորհ ստեղծելու մասին, որին հասնում են «խորամանկ սխեմաներով»: Հրայր Թովմասյանն էլ առաջարկեց պատգամավորին, եթե տնտեսական մրցակցության խախտում է տեսնում՝ թող դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտե, իսկ եթե ուղղակի որպես քաղաքական հայտարարություն է ուզում հնչեցնի՝ անուններ տալով, ապա՝ «ունեք օր ու ժամ, արեք ձեր հայտարարությունները, եթե չեք բավարարվում, փառք Աստծո, կան ԶԼՄ-ներ, որոնք ազատ են»: Ապա` ասաց, որ եթե պատգամավորը իր այսքան կրկնելուց հետո էլ չի հասկանում, թե ինչի համար է այդ օրենքը, ինքը պատրաստ է դասախոսություն կարդալ վերջինիս համար՝ տնտեսական մրցակցության մասին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31