Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ Լեւոն Մարտիրոսյանին. «Պետք է մի հատ էլ դասախոսություն մեր պատգամավորների համար կարդան»

Մարտ 12,2014 18:02

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որը «Գովազդի մասին» օրենքում վերջին փոփոխությունների համահեղինակն է, 1in.am-ի հետ զրույցում խոսելով ալկոհոլի՝ առողջության վրա վատ ազդեցության եւ օրինագծի հետեւանքների մասին՝ արդարացել էր, թե «չեմ կարծում, որ գովազդով պիտի գայթակղվեն»

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը Լեւոն Մարտիրոսյանին հակադարձեց. «Դա ոչ մասնագիտական մոտեցում է: Այնքան պարզունակ է: Նրանք պետք է իմանան, թե գովազդն ինչ է իրենից ներկայացնում եւ գովազդի ազդեցությունը: Երեւի պետք է մի հատ էլ դասախոսություն մեր պատգամավորների համար կարդան, թե ինչ է նշանակում գովազդ: Եթե գովազդը չգայթակղեր, աշխարհն այդ բնագավառին այդքան մեծ ուշադրություն չէր դարձնի, այդքան գումարներ գովազդի վրա չէր ծախսի: Ես չեմ կարծում, որ բիզնեսմեններն այնքան հիմար են, որ անիմաստ գովազդներ են որոշել պատրաստել: Այդպես չի: Հակառակ դեպքում կստացվի, որ հեռուստատեսությամբ թանկ գովազդ պատվիրողները հոգեկան հիվանդներ են, որ մեծ փողեր են ծախսում:

Չեմ ուզում ավելի վատ բառ օգտագործել, դա ուղղակի նաիվ էլ չէ՝ հարցին չտիրապետող մարդկանց կարծիք է: Պատգամավորական կարգավիճակ ունեցող մարդկանց դա հարիր չի, սազական չի: Դա կարող է ասել փողոցում սովորական քաղաքացի, որը չի առնչվում այդ բնագավառի հետ կամ որեւէ կրթություն չունեցող  անձնավորություն: Բայց մարդը, որ օրենսդրական գործունեությամբ է զբաղված, գոնե պիտի հասկանա, որ եթե մի բան բերում են օրենքի աստիճան են հասցնում, ուրեմն դա մի կարեւոր բնագավառ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31