Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նորածնին զուգարանակոնքում չի թողել, միամտաբար է եղել». Նոր մանրամասներ ահասարսուռ դեպքից

Մարտ 12,2014 17:56

Aravot.am-ին նոր մանրամասներ են հայտնի Սպիտակի հարեւանությամբ գտնվող Ջրաշեն համայնքում տեղի ունեցած՝ նորածնի սպանության փորձի մասին:

Մեզ հետ զրույցում Արմինե Ա.-ն, որը ըստ News.am-ի, կանխել է նորածնի սպանության փորձը, հերքեց լուրերը, թե իրենց տանը նախօրեին ծննդաբերած, ամուսնու քույրը` Անուշ Գ-ն իր նորածնին սպանելու փորձ է արել:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր` 1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:

«Միամտաբար է եղել, ժամանակից շուտ է ծննդաբերել, հենց մտել է զուգարան, ծննդաբերել է: Սուտ է, թե ինքը նորածնին գցել է զուգարանակոնքի մեջ, նման բան չկա: Դեպքը իմ տանն է եղել, ներկա եմ եղել , սպանության փորձ չի եղել: Առաջին հերթին կանչել ենք մեր հարեւան բուժքրոջը, որը հիվանդանոցում է աշխատում: Դրանից հետո եկել է շտապօգնությունը, շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց, երեխայի վրա ոչ մի հետք կամ կապտուկ չկա: Եթե սպանության փորձ լիներ, կապտուկ չէ՞ր լինի էդ երեխու վրա»,- մեզ հետ զրույցում պատմեց Արմինե Ա.-ն:

Նա նաեւ ասաց, որ ամուսնու քույրը դեպքի օրը իրեն վատ է զգացել, մտածել են, թե թունավորվել է. «Մինչեւ շտապօգնությունը եկավ, նա ծննդաբերեց: Երեխու հետ ոչ մի վտանգավոր բան չկա: Առողջ, ողջ երեխա է: Որեւիցե մայր իր երեխային կսպանի՞»:

Արմինե Ա-ն նաեւ պատմեց, որ նորածնի մայրը ունի 17 ամյա մի աղջիկ, ամուսինը նրան լքել է, գնացել Ռուսաստան. «Եթե ամուսինը իրեն բրախել, գնացել է Ռուսաստան, էդ նշանակո՞ւմ է, որ ինքը իր երեխային պիտի սպանե՞ր»:

Նրա խոսքով, այս պահին ծննդկանի եւ նորածնի վիճակը շատ լավ է, վաղը երկուսին էլ դուրս են գրելու հիվանդանոցից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31