Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեխային զուգարանակոնքում թողած կինը ամուսին չունի. Ջրաշենի գյուղապետ

Մարտ 12,2014 17:50

Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը Aravot.am-ին մանրամասներ պատմեց իրենց գյուղացու տուն եկած ու ծննդաբերությունից հետո նորածնին սպանելու փորձ կատարած դեպքից:

Նրա պատմելով, ծննդաբերող կինը վերջին ամիսներին եկել էր եղբոր` ջրաշենցի Նվերի տուն. «Նվերը որդեգրված է, նրա քրոջը` ծննդաբերող կնոջը, մեր գյուղում նախկինում ոչ ոք չէր տեսել: Վերջին 2 ամիսն է երեւացել գյուղում, եկել է կոչեցյալ եղբոր տուն, նոր են գտել որպես քույր ու եղբայր, շատ գիտեմ` քույրն էլ է, թե` չէ: Նվերենց տանն է վերջին ամիսներին մնացել ու զուգարանում ծննդաբերել, ուզեցել է սպանել: Ապօրինի երեխա էր: Այդ կինն ամուսին չունի: Էդ կինը մեր գյուղի բնակիչ չէ, բայց էդ խուլիգանությունները մեր գյուղում է արել»,- պատմեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության՝ մարտի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Անուշ Գ.-ն եղբոր` 1979 թ. ծնված Նվեր Մ.-ի տանը, տնային պայմաններում ծննդաբերելուց անմիջապես հետո, ապօրինաբար իր նորածին արական սեռի երեխային կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան թողել է տան զուգարանակոնքի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում, եղբոր կնոջ` 1984 թ. ծնված Արմինե Ա.-ի միջամտությամբ, սպանությունն ավարտին չի հասցվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31