Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք Է անհապաղ նստեն բանակցությունների սեղանի շուրջը, իսկ Եվրամիությունը պատրաստ Է նրանց օգնել այդ հարցում: Այսօր այս ամենը Եվրախորհրդարանի իր ելույթում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, շեշտելով, որ գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է: Եվ, որ դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական իրադրությունը զարգանում Է ոչ ճիշտ ուղղությամբ. հաղորդում է Segodnya.ua կայքը:
Նա նաեւ ավելացրել է՝ «Այցագրային ռեժիմի դյուրացման, նոր բազային համաձայնագրի կնքման, ինչպես նաեւ Սոչիում «ությակի» գագաթնաժողովին նախապատրաստվելու շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունն արդեն դադարեցված Է: Եվ եթե առաջիկա օրերին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ չսկսվեն արդյունավետ բանակցություններ՝ դա լրացուցիչ միջոցառումների առիթ կստեղծի»:
Նա նաեւ հույս է հայտնել, որ իրադրության վատթարացում չի լինի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ