Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ն կարող է ստիպել հանցախմբին կիսվել իշխանությունով». Կարապետ Ռուբինյան

Մարտ 12,2014 17:28

Այսօր՝ մարտի 12-ին Aravot.am-ը վերականգնված ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի ԲՀԿ-ի կազմակերպած քննարկումների մասին՝ 4 քաղաքական ուժերին համախմբելու մասով: Ի՞նչ կտա այն քաղաքական դաշտին եւ հատկապես ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումն իսկապե՞ս բացառիկ կարեւորություն ունեցող քայլ է, որ պետք է միկրոինֆարկտի հասցնի որոշ մարդկանց, թե՞ ընդդիմադիրներն են փորձում այդպես ներկայացնել:

Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Ես հավատում եմ, որ ԲՀԿ-ն, ինչպես եւ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, լուրջ դժգոհություն ունի Տիգրան Սարգսյանի կառավարությունից: Միայն օֆշորային սկանդալը բավարար էր, որ այդ կառավարությունը շուտափույթ արձակվեր, իսկ վարչապետը քրեական պատասխանատվության կանչվեր: Ու այդպես էլ կարվեր, եթե պետության ղեկը զավթած անձը է՛լ ավելի անգործունակ ու է՛լ ավելի թալանչի մեկը չլիներ: Բնական եմ համարում նաեւ ԲՀԿ ղեկավարի՝ երկրում իր կշիռը մեծացնելու ձգտումը եւ, կարծում եմ, այդ հանդիպումները նպաստում են դրան: Հակառակ համեմատական դրան, կընկնի մասնակից մյուս քաղաքական ուժերի վարկը, երբ պրոցեսը կհասնի այն հանգրվանին, երբ հերթական անգամ պարզ կդառնա այն ճշմարտությունը, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ չի կարող պայքարել նույն այդ համակարգի հենասյուներից մեկը: Իսկ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումը ոչ առաջինն էր, ոչ էլ, որքան գիտեմ, այնպիսի համաձայնությունների է հանգել, որոնք կարող են անհանգստացնել Սերժ Սարգսյանի հանցախմբին:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ ԲՀԿ-ի հետ այդ հանդիպումների արդյունքում ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն միանան ԲՀԿ-ին, այսինքն, փոքր կուսակցությունները ձուլվեն ԲՀԿ-ի հետ: Մեր հարցին, թե որքանո՞վ է դա հնարավոր՝ Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. « Չեմ կիսում պարոն Շարմազանովի ցանկություն-ենթադրությունը: Իշխանությունները, սակայն անհանգստանալու տեղիք ունեն, որովհետեւ մեծ ռեսուրսներ եւ զանգվածներ ներգրավելու դեպքում, ԲՀԿ-ն կարող է ստիպել հանցախմբին կիսվել իշխանությունով՝ զոհաբերելով կամ չզոհաբերելով Տիգրան Սարգսյանին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31