Երեկվանից հետո առողջական խնդիրներ ունե՞ք` Aravot.am-ի հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այն, որ պարոն Գագիկ Ծառուկյանը շահագրգիռ է տարիներ շարունակ, որպեսզի իշխանությունն ամուր լինի, լավ լինի, առողջ լինի` դա ինձ համար զարմանալի չէ: Դրա ականատեսը եղել են բոլորը`տասը տարուց ավել: Այն, որ Լեւոն Զուրաբյանն էլ է մտահոգ իշխանությունների առողջությամբ, դա հաճելի զարմանք է: Ես շտապում եմ փարատել իր անհանգստությունը. իշխանության ներսում`ամբողջությամբ եւ մաս-մաս, ամեն ինչ առողջ է»:
Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ որոշ ուժեր առողջական խնդիրներ կունենան ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից , իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել էր, որ ոչ իշխանական ուժերի համագործակցության պատճառով իշխանությունը միկրոինֆարկտ կստանա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
հհկ շարքերում սկիզբ առած գարշահոտ արտանետումները և ցինիզմի հասնող ու ջղագրգիռ պոռթկումները Ծառուկյաանի և Զորաբյանի կանխատեսումների պերճախոս ապացույցն են..
Фуууууууууууууу!