Օրեր առաջ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի ճակատից անհետացել են օլիմպիական խորհրդանիշ հինգ օղակները եւ տեղը դրվել է բռնցքամարտի խորհրդանշական ձեռնոց:
Այսօր Aravot.am-ի լուսանկարչական խցիկը «տեսավ», որ մարզադպրոցի տնօրինությունը սխալն ուղղել է եւ օլիմպիական հինգ օղակները արդեն ձեռնոցի հետ միասին են զարդարում մարզադպրոցի մուտքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ