Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Թող հանդիպեն, զրուցեն, սիրտները բացեն, դա միայն օգուտ է առողջությանը»

Մարտ 12,2014 16:45

«Թող հանդիպեն, զրուցեն, սիրտները բացեն, դա միայն օգուտ է առողջությանը»,- ԲՀԿ-ՀԱԿ հանդիպման մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

«Վաղուց ժամանակն էր, որ քաղաքական ուժերի միջեւ լինի համախմբվածություն եւ բարեկամական կապեր, ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը իմ գնահատմամբ, փորձ է՝ համախմբվել ընդհանուր նպատակների շուրջ, թող նստեն, քաղաքակիրթ զրուցեն, փորձեն իրար հասկանալ: Գուցե բանը հասնի այնտեղ, որ տեղի ունենա նաեւ այս կուսակցությունների միաձուլում, ամբողջ աշխարհն է գնում սրան, ինչու մերոնք եւս չմիաձուլվեն եւ չնույնականանան, մանավանդ՝ քաղաքական հապավումներն այսօր այնքան շատ են, ընտրողները երբեմն դժվարությամբ են տարբերությունները տեսնում»,- հավելեց Մարգարիտ Եսայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31