Մարտի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի 8 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Դանիել Կ.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 20-ին, ժամը 22.00-ին, բաց պատուհանից մտնելով Շիրակի փողոցում գտնվող դպրոցի գիշերային պահակի սենյակ` գողացել է բջջային հեռախոս և դրամապանակ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև