Коммерсантъ-ի հաղորդմամբ՝ Ղրիմի իշխանությունները հանրաքվեից առաջ փակել են օդային տարածքը: Սիմֆերոպոլի օդանավակայանն ընդունում է միայն ռուսական չվերթներ:
Երեկ գիշեր զինված անձինք գրավել են օդանավակայանի դիսպետչերական աշտարակը, իսկ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը սահմանափակել է Կիեւից եւ Ստամբուլից ինքնաթիռների ընդունումը:
Կատարվածի վերաբերյալ Ղրիմի խորհրդարանի ներկայացուցչական կազմը հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեից առաջ իշխանությունները վախենում են, որ տարածաշրջանում սադրիչներ եւ ծայրահեղականներ կհայտնվեն:
Միայն հանրաքվեի անցկացումից հետո, Սիմֆերոպոլի օդանավակայանն ինքնաթիռներ կընդունի սովորական օրակարգով:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ