Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարության մոտեցումը վերականգնողական կենտրոններին միշտ դրական է եղել. Արամ Օրբելյան

Մարտ 12,2014 16:33

«Այն երեխաները, ովքեր առաջին անգամ կոնֆլիկտ ունեն օրենքի հետ եւ հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում, ենթակա են հաշվառման՝ 1996 թվականի 633 հրամանի համաձայն: Այդ երեխաներին ոստիկանը իր հայեցողական լիազորությամբ կարող է ուղղորդել մեր համայնքային վերականգնողական կենտրոն: Երեխաները, սովորաբար, հաշվառման մեջ մնում են 1 տարի, բայց ամեն դեպքում մեր կենտրոնները հանդիսանում են այլընտրանք այդ 1 տարվա վերահսկմանը»,- այսօր՝ մարտի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը:

Ասուլիսի գլխավոր թեման «Անչափահաս իրավախախտներ. վերականգնողական կենտրոնների փակման խնդիրն» էր, քանի որ ԱՄՆ ՄԶԿ-ն դադարեցրել էր վերականգնողական կենտրոնների ֆինանսավորումը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ  ոստիկանության եւ նախարարության ջանքերով տեղի են ունեցել մի քանի քննարկումներ՝ ֆինանսական շարունակականության տարբերակներ գտնելու համար, որոնց ընթացքում քննարկվել է  նաեւ արդարադատության նախարարության կողմից՝ բյուջետային հայտի շրջանակներում այդ գործընթացները իրականացնելու տարբերակը.

«Ցավոք սրտի, երբ որ ես ուզում եմ նախարարության գործառույթների եւ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նայել բյուջետային հայտի համատեքստում կենտրոնների աշխատանքի ֆինանսավորումը, որեւէ ծրագրի մեջ չի տեղավորվում, որովհետեւ պրոբացիոն ծառայություն է, եւ վերականգնողական կենտրոնները՝ չնայած առաջին հայացքից նման, բայց որոշակի տարբեր գործառույթների իրականացմանն են ուղղված»:

Արամ Օրբելյանը նշեց, որ բոլոր կենտրոնները չէ, որ փակվել են՝ Կապանի եւ Ճամբարակի կենտրոնները շարունակում են իրենց աշխատանքը, քանի որ իրենք ի սկզբանե եղել են համայնքային եւ ֆինանսավորվում են համայնքային բյուջեից: Իսկ նախարարության մոտեցումը վերականգնողական կենտրոններին, պարոն Օրբելյանի խոսքերով, միշտ դրական է եղել.

«Վերջին 2 տարիների ընթացքում քննարկումները ավելի ինտենսիվ են եղել, քանի որ ծրագրի ֆինանսավորումը պետք է ավարտվեր 2013 թվականի մարտին եւ որոշակի ժամկետով երկարել էր, եւ աշխատանքներ են  տարվել՝ ֆինանսավորումը ապահովելու համար: Քննարկել ենք նաեւ տարբեր արտաբյուջետային միջոցներից ֆինանսավորելու հնարավորությունը: Այս պահին դեռեւս վերջնական լուծումներ չկան, վերջնական բացասական կամ դրական պատասխան չկա, հույս ունեմ, որ այդ խնդիրը կլուծվի: Կամավորական սկզբունքներով աշխատանքը ինչ-որ մի փուլում վեր կածվի նորմալ վարձատրվող աշխատանքի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31