Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Ազիզյան. «Այսօր «էրեբունի» թանգարանում ֆրանսերեն խոսելու և լսելու խրախուսման օր էր»

Մարտ 12,2014 16:21

Այսօր՝ մարտի 12-ին, Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բաց դռների օր էր ֆրանկոֆոնների համար: Այն անվճար հյուրընկալեց այն մարդկանց, որոնք տիրապետում էին ֆրանսերենին: Այցելուները թանգարանի մշտական ցուցադրությանը ծանոթացան` ունկնդրելով ֆրանսերեն լեզվով բացատրություն ու մեկնաբանություններ:

Այս առիթով խոսեցինք հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնի վարիչ Հասմիկ Ազիզյանի հետ: «Էրեբունի» թանգարանը առաջին անգամ է միացել Ֆրանկոֆոնիայի օրերին»,- ասաց տիկին Ազիզյանը: Նա նշեց, որ Երևանի քաղաքապետից եկել էր հանձնարարական, որն ուղղված է եղել մշակութային բոլոր հիմնարկներին: Ըստ հանձնարարականի՝ այդ հիմնարկները պետք է ներգրավվեն Ֆրանկոֆոնիայի օրերին, ինչով կարող են: «Եվ քանի որ մենք ունենք ֆրանսերեն լեզվով բացատրություններ և գիտենք, որ կան ֆրանսիական թեքումով դպրոցներ, մտածեցինք, որ աշակերտներին, հատկապես բարձր դասարանների, ուսանելի կլինի ֆրանսերենով լսել մեր թանգարանի, հավաքածուի մասին: Եվ դպրոցներն էլ ողջունեցին մեր միջոցառումը»,- ասաց տիկին Ազիզյանը:

Frankofon_4 Frankofon_3 Frankofon_2 Frankofon_52

Նա նշեց, որ Երևանի 2 ֆրանսիական թեքումով դպրոցները՝ թիվ 119 ավագ դպրոցը և Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցը, մասնակցեցին իրենց միջոցառմանը: «Երկու դպրոցներն էլ բեմականացումներ էին պատրաստել: Լսեցինք ֆրանսերեն երգեր, դիտեցինք երկու ներկայացում ֆրանսերենով ՝ Հովհաննես Թումանյանի «Անբան հուռին» և «Փրկենք մեր մոլորակը» էկոլոգիական շարքը, որն ուղեկցվում էր երգերով և պարերով»,-ասաց տիկին Ազիզյանը:

Նա հավելեց, որ երեխաները ուրախ էին ոչ միայն միջոցառմանը մասնակցելու, այլև միմյանց ճանաչելու համար: «Այսօր մեզ մոտ ֆրանսերեն խոսելու և լսելու խրախուսման օր էր: Մոտ 100 աշակերտ ենք այսօր հյուրընկալել»,- հավելեց տիկին Ազիզյանը:

Խոսելով հետագայի պլանների մասին՝ տիկին Ազիզյանն ասաց. «Մյուս տարի կանենք ավելի ընդարձակ միջոցառում, ոչ միայն կլինեն էքսկուրսիաներ ֆրանսերեն լեզվով, այլև կանենք ցուցադրական դասեր՝ ներկայացնելով հնագիտական ժառանգության տերմինաբանությունը ֆրանսերենով»:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31