Մարտի 11-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը Ղազախստանի ազգային գրադարանում (Աստանա) հանդես եկավ դասախոսությամբ Ղազախստանի երիտասարդության գործարար խորհրդի ներկայացուցիչների առջև՝ «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները» թեմայով:
Դեսպանն անդրադարձավ ԼՂ հակամարտությանը և դրա կարգավորման ընթացքին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության համակարգերում Հայաստանի մասնակցությանը, հայ-ղազախական հարաբերություններին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ