Ուրբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով գնալու է առողջապահության նախարարություն: Այդ առիթով, երեկվանից նախարարությունում «ոտուձեռ» են ընկած, նախարար Դերենիկ Դումանյանն իր ենթակաների հետ շրջում է նախարարության սենյակներով, միջանցքներով, հանձնարարություններ տալիս` հրահանգում այս նկարը պատից հանել այնտեղ կախել, միջանցքներում այս կամ այն իրերը տեղափոխել: Աշխատասենյակներում էլ նախարարության աշխատակիցները մաքրություն են սկսել` ամեն մեկն իր սեղանն է դասավորում, թղթերից թեթեւացնում:
Յոթ նախարարությունների շենքում Սերժ Սարգսյանն այս տարի արդեն մի քանի անգամ է լինում: Այն օրերին, երբ նախագահը պետք է ժամանի նախարարություններից որեւէ մեկը, ամբողջ շենքում իրարանցում է լինում. նախարարության մուտքի մոտ մեքենաների կայանումն ընդհանրապես արգելվում է, նախարարությունների աշխատակիցների վրա պահակակետի ոստիկանները ժամ են դնում, թե երբ մուտքուելք անեն, իսկ նախարարությունների հետ գործ ունեցող քաղաքացիներին ընդհանրապես երկրորդ «պլան» են մղում` հրահանգելով մի կողմ քաշվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ https://shirak.gov.am/-ից
Կարդացեք նաև