Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդը ողջունում է Շվեցարիայի կառավարության որոշումը

Մարտ 12,2014 15:49

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելու` Շվեցարիայի կառավարության որոշումը: Հայտարարության մեջ ասված է. «Կ՚ողջունենք Զուիցերիոյ կառավարութեան որոշումը՝ բողոքարկելու ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը. փաստօրէն, այս քայլով Զուիցերիան իր օրէնսդրութիւնը պաշտպանելու ճիգ կ՚ընէ, միաժամանակ՝ կ՚ընդառաջէ համայն հայութեան ակնկալիքին՝ դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելով՝ ՄԻԵԴ-ի որոշումին Հայոց Ցեղասպանութեան վերաբերող խնդրահարոյց հաստատումները սրբագրելու հնարաւորութիւն ստեղծելով։ Անշուշտ, այս գործընթացը տակաւին մի քանի հանգրուաններ ունի, որոնցմէ առաջինը պիտի ըլլայ ՄԻԵԴ-ի Մեծ Պալատին կողմէ Զուիցերիոյ բողոքը ընդունիլ կամ չընդունելու որոշումը։ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերը ամէնուրեք, հայութեան տարբեր հատուածները ներկայացնող այլ կառոյցներու հետ, դիմած էին Զուիցերիոյ իշանութիւններուն՝ նման որոշում մը կայացնելու համար։ Այժմ, Հայ Դատի յանձնախումբերը իրենց աշխատանքները պիտի կեդրոնացնեն յաջորդ հանգրուանները եւս արդիւնաւէտ անցնելու վրայ։ Այս այն խնդիրն է, որ կը պահանջէ համազգային համախոհութիւն եւ հնարաւորութիւններու լարում՝ ցանկալի արդիւնքին հասնելու համար։ Ցանկալի արդիւնքը՝ ՄԻԵԴ-ի որոշումին Հայոց Ցեղասպանութեան վերաբերող խնդրահարոյց հաստատումներու սրբագրութիւնն է» ։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31