Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձել է Արցախում կատարել ցեղասպանություն». Լեւոն Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Մարտ 12,2014 15:04

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իր նոր «Ադրբեջանական ագրեսիան ընդգծում է Լեռնային Ղարաբաղի սահմանները» գիրքը, որում ներառված են 1992 թվականին հետախուզության շնորհիվ Ադրբեջանից ձեռք բերված գաղտնի փաստաթղթեր: Քաղաքագետը ասում է, որ փաստաթղթեր կան, որ ընդամենը մեկ օրինակով են եղել:

Պրն Մելիք- Շահնազարյանի խոսքերով գրքում հրապարակված փաստաթղթերը ամբողջովին կոտրում են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների տրամաբանությունը. «Ադրբեջանը ամբողջ աշխարհին ներկայացրել է՝ իբրեւ Հայաստանը կատարել է ագրեսիա եւ գրավել իր տարածքի մի մասը: Իրականում, այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ ագրեսիա կատարել է հենց Ադրբեջանը: Նրանք դա չեն թաքցնում: Իրենք իրենց հետ գաղտնի փաստաթղթերով են խոսում»:

Բանախոսը հայտնեց, որ համաձայն փաստաթղթերում հրապարակված տվյալների՝ Ադրբեջանը փորձել է կատարել ցեղասպանություն Արցախի բնակչությամբ հանդեպ: «Վերնագիրը ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Այսօրվա սահմանները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետեւանքն են: Եվ ոչ մի բանակցություններ տարածքների մասին հիմք չունեն: Բարեբախտաբար փաստաթղթերը ռուսերեն են, այլ ոչ թե ադրբեջաներեն, որը թույլ է տալիս ավելի հավաստի տեղեկություն ունենալ»:

Պրն Մելիք-Շահնազարյանը ներկայացրեց գրքում հրապարակված երկու փաստաթուղթ, որոնցում հստակ նշվում է, թե ինչպես է ադրբեջանական բանակը գողանում սովետական բանակի զենքը, վարձկաններ է գնում տարբեր երկրներից՝ կռվելու համար, թե ինչպես են Ասկերանը ռմբակոծել հենց Ադրբեջանցիները: Նրա պնդմամբ, խոսքը գնում է ուղղակի ցեղասպանության մասին:

Նա նաեւ փաստեր ներկայացրեց, որ պլաններ են մշակվել , թե ինչպես անել, որ արագ ոչնչացվեն հայկական զինված ուժերը: Քաղաքագետի խոսքերով՝ փաստաթղթերից մեկը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի անվտանգության ծառայության պետը ցանկացել է փակել Հայաստանի սահմանը՝ հնարավոր օգնությունը կանխելու նպատակով. «Սա ապացուցում է այն փաստը, որ Հայաստանը չի մասնակցել մարտերին եւ լիարժեք օգնություն ցույց տալ Արցախի ժողովրդին, չի կարողացել»:

Մանրամասն՝  տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31