Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը փորձում է պաշտոնազրկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի հորը` քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին:
Պարոն Կարապետյանի ներկայացմամբ, քաղաքապետը մեկուսացրել է իրեն` մշակութային պարտականությունները իր ձեռքից վերցնելով ու հատուկ կարգադրությամբ իր աշխատակիցների վրա դնելով:
Aravot.am-ի հետ զրույցում, Գյումրու քաղաքապետի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը փոխանցեց. «Պարոն Կարապետյանը աշխատանքից ազատված չէ, ուղղակի հաշվի առնելով բաժնի ծանրաբեռնվածությունը` որոշակի կազմակերպչական հարցեր ժամանակավորապես դրվել են այլ անձանց վրա: Սակայն բաժնի ամբողջ աշխատանքը կոորդինացնում է Արտաշես Կարապետյանը»:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է պարոն Կարապետյանը դժգոհում, որ իրեն մեկուսացրել են, Զոհրապ Եգանյանն ասաց. «Այստեղ երևի անձնական ընկալման հարց կա, փաստն այն է , որ պարոն Կարապետյանը մնում է քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ